72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Գեորգի Տարատորկինը, հաղորդում է Ria Novosti-ն։
Մոսովետի թատրոնի կայքը հայտնում է, որ դերասանը մահացել է երկարատև ու ծանր հիվանդությունից, փետրվարի 4-ին։
Գ. Տարատորկինը խորհրդային ու ռուսական թատրոնի և կինոյի վառ դեմքերից էր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Նա նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։
«Հանցանք և պատիժ» ֆիլմում Տարատորկինը մարմնավորել է Ռոդիոն Ռասկոլնիկովի դերը։ Խաղացել է նաև «Մաքուր անգլիական սպանություն». «Ոսկե դիմակ», «Մահանալը սարսափելի չէ», «Հարուստ, աղքատ» և այլ հայտնի ֆիլմերում։
1974 թվականից նա խաղում էր Մոսսովետի թատրոնում։ Հանդիսանում էր Ռուսաստանի թատրոնի գործիչների միության քարտուղարը և «Ոսկե դիմակ» ասոցիացիայի նախագահը։