85 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Այդ մասին հայտնել է Լ. Դուրովի դուստրը՝ Եկատերինան:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մահից օրեր առաջ Դուրովը ենթարկվել էր սրտի անհապաղ վիրահատության և գտնվում էր արհեստական կոմայի մեջ: Նրա մոտ ախտորոշվել էր թոքերի բարդ բորբոքում:
Լև Դուրովը թատրոնի և կինոյի դերասան էր, թատրոնի ռեժիսոր: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 200 դեր, աշխատել ռադիոյում և դասավանդել համալսարանում: