211652_close_icon
views-count2812 դիտում article-date 20:02 03-02-2017

ՀՀ տրանսպորտի փոխնախարարը հանդիպել է ամերիկյան «Օրակլ» ընկերությա ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը փետրվարի 3-ին հանդիպեց ամերիկյան «Օրակլ» ընկերության Միջին Ասիայի, Աֆրիկայի և Կովկասի տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարին և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Ղանթարջյանին: «Օրակլ»-ը ծրագրային և ցանցային լուծումների ամերիկյան խոշոր կորպորացիա է, որը քառասնամյա փորձառություն ունի տվյալների կառավարման բնագավառում: Կողմերը քննարկեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով համատեղ ծրագրերի մշակման և դրանց հնարավոր իրականացմանը վերաբերող հարցեր, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման ծրագրին առնչվող մանրամասներ: Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի «Օրակլ»-ի բազմամյա փորձը բերել Հայաստան` թե´ ենթակառուցվածքների, թե´ խոշորածավալ տվյալների կառավարման բնագավառում: Բաբակ Կոբարի խոսքով` ընկերությունը, աշխատելով 140 երկրների պետական կառույցների հետ, կարող է առաջարկել բազմազան լուծումներ, որոնք կլինեն փոխշահավետ թե´ երկարաժամկետ, թե’ կարճաժամկետ ծրագրերի դեպքում: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր