211652_close_icon
views-count5192 դիտում article-date 18:45 02-02-2017

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 96-րդ կմ-ին (Ելփին գյուղի մոտակայքում) ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են[/color] Արագածոտնի մարզի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Մրգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Կոտայքի մարզի Ջրաբեր, Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի, Լոռու մարզի Հարթագյուղ, Խնկոյան գյուղերի ավտոճանապարհները, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Ողջի-Գտաշեն, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները և Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը: [color=#CC0000]Դժվարանցանելի են[/color] Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ակունք, Շղարշիկ, Հացաշեն. Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր, Դաշտադեմ, Սորիկ, Միրաք, Շողակն, Լուսագյուղ, Սարալանջ, Ավշեն, Մելիքգյուղ, Սիփան, Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Գյումրի-Ամասիա, Անի Պեմզա-Գյումրի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: [b]Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-Զանգեր տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b] [b]Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 96-րդ կմ-ին (Ելփին գյուղի մոտակայքում) ձնաբուք է:[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: *** [b] Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Նմանատիպ նյութեր