211652_close_icon
views-count2669 դիտում article-date 16:34 02-02-2017

Կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման խնդիրները պետք է լուծվեն. ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման խնդիրներ, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև՝ դատապարտյալների համաչափ տեղաբաշխման խնդիրներ կան: Այդ խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,- նշել է վարչապետը: Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես՝ կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը: Վարչապետը հանձնարարել է նաև մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե՛ նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե՛ քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հանձնարարվել է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մեկամսյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր