211652_close_icon
views-count2647 դիտում article-date 15:31 02-02-2017

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր