ԱՊԼ-ի ակումբները հունվարին տրանսֆերների վրա ծախսել են 174,6 մլն ֆունտ
Հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական պրեմիեր լիգայի ակումբների ընդհանուրը շահույթը կազմել է 31,2 մլն ֆունտ:
Այս ձմռանը ԱՊԼ-ի թիմերը տրանսֆերների վրա ընդհանուր առմամբ ծախսել են 174,6 մլն ֆունտ, իսկ խաղացողների վաճառքից ստացել` 205,8 մլն ֆունտ:
Ռեկորդային է համարվում 2011թ. ձմեռը, երբ ԱՊԼ-ի ակումբները նոր խաղացողների համար ծախսել էին 209 մլն ֆունտ: