ԱՊԼ-ի ակումբները 2012թ. ի վեր առաջին անգամ ձմռանը ծախսել են 100 ֆունտից պակաս
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները 2012թ. ի վեր առաջին անգամ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են 100 մլն ֆունտից պակաս գումար, որի պատճառներն են կորոնավիրուսի համարավարակից առաջացած ճգնաժամն ու Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit):
Հունվարի գլխավոր տրանսֆերները ԱՊԼ-ի չորս ակումբների ձեռքբերումներն էին:
«Մանչեսթեր Յունայթեդը» 19 մլն ֆունտով «Ատալանտայից» ձեռք բերեց 18-ամյա իվուարցի ֆուտբոլիստ Ամադո Դիալոյին, իսկ «Ասթոն Վիլլան» 16 մլն ֆունտով՝ ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Սանսոնին:
«Վեսթ Բրոմվիչը» պայմանագիր կնքեց Ռոբերտ Սնոդգրասի հետ, թեպետ տրանսֆերի արժեքը չի նշվել: Լոնդոնի «Վեսթ Հեմը» պաշտոնապես «Բրենտֆորդից» 20 մլն ֆունտով ձեռք բերեց ալժիրցի Սաիդ Բենրահմային:
Տրանսֆերային նախորդ պատուհանի ընթացքում, որն ավարտվեց հոկտեմբերի սկզբում, ԱՊԼ-ի ակումբները ընդհանուր առմամբ ծախսել էին 1,24 մլրդ ֆունտ, ինչը 158 միլիոն ֆունտով պակաս էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: