211652_close_icon

Իսպանական ակումբները տրանսֆերների համար 471,7 մլն եվրո են ծախսել

views-count1222 դիտում article-date 15:56 02-09-2014
Ավարտված տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում իսպանական ակումբները նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ընդհանուր հաշվով 471,7 մլն եվրո են ծախսել, ինչը 60,4 մլն եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանից առաջ: Նոր համալրումների համար ամենից շատ գումար ծախսել է չեմպիոն «Ատլետիկո»-ն` 112,1 մլն եվրո: Մադրիդյան թիմը ձեռք է բերել 10 ֆուտբոլիստի: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալ»-ն , որի կազմը համալրել են 7 ֆուտբոլիստներ:

Նմանատիպ նյութեր