211652_close_icon
views-count2627 դիտում article-date 17:50 31-01-2017

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ և եռանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

Ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումը ադրբեջանական ներքին դրդապատճառների համար վտանգավոր է և անընդունելի, այսօր լրագրողների հետ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ակնհայտ է, թե ով է հրաժարվել Կազանից, ով է հրաժարվել Սոչիից, դրանից առաջ՝ Մոսկվայից, դրանից առաջ՝ Աստրախանից: Եվ այլն: Կամ ո՞վ է անտեսում եռանախագահների 5 հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂՀ կարգավորմանը. Ադրբեջանը: Սրանք փաստեր են, որոնք ինքնին խոսուն են: Եվ ներքին դրդապատճառներով Ղարաբաղի հիմնախնդրի շահարկումը վտանգավոր է և անընդունելի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Հարցին, թե Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման դեպքում, Հայաստանը շարունակելո՞ւ է մասնակցել բանակցություններին, երկխոսել՝ հակամարտության կարգավորման շուրջ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը, եռանախագահների հետ միասին շարունակում է ջանքերը ուղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրապնդման, որը կապահովի ԼՂՀ ժողովրդի իրավունքները, անվտանգությունը: Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները»: Էդվարդ Նալբանդյանը նաև պատասխանեց հարցին, թե ի՞նչ փուլում են ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը հրաժարվում է կյանքի կոչել։ «Ադրբեջանն անում է այն, ինչ անում է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել ՀՀ և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ԼՂՀ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը հարցականի տակ դրեց ձեռքբերված պայմանավորվածությունները, աղավաղեց դրանք այն աստիճանի, որ եռանախագահները դա կոչեցին այլասերում: Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են Հայաստանն ու եռանախագահները: Սրանք միտված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղելուն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր