«Ամերիկյան ավիաուղիներ»-ի օդանավի քթային հատվածում հայտնաբերել են 14 կգ կոկաին
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռներից մեկի քթային հատվածում 14 կգ կոկաին է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Թմրանյութը գտել են ինքնաթիռների սպասարկման վարչության աշխատակիցները, երբ վերանորոգման բազայում տեխնիկական ստուգում էին անցկացնում։
Բեռը հայտնաբերվել է Կոլումբիայից նոր վերադարձած Boeing 757-ում։ Այն փաթաթված է եղել 7 ուղղանկյուն տուփերի մեջ, իսկ մասնագետները գնահատել են 200 հազար ԱՄՆ դոլար։