5420 դիտում
23:35 30-01-2017
Վեստ Ինդիայում գոյություն է ունեցել Ծովահենների հանրապետություն՝ պատմական կղզային պետություն
Ծովահենները առաջին անգամ Բահամներում հայտնվել են 1696 թվականին: Հենրի Էվերը, թալանելով Հնդկական կայսրության գանձարանը, գողացված «Ֆենսի» նավով ժամանել է Նասաու: Էվերը Հնդկաստանից մեծ հարստություն էր բերել, որը թաքցվել է Նասաուի նահանգապետ Նիկոլաս Տրոտտի կողմից: Այդ փաստը հնարավորություն տվեց ծովահեններին ազատորեն օգտագործելու Էվերի գողացած հարստությունը:
Ծովահենները Նասաուին տվեցին հատուկ կորսարական կարգավիճակ, որտեղ նրանք կարող էին ապօրինի գործողություններ կատարել: Չնայած որ նահանգապետները փորձում էին խոչընդոտել ծովահենների գործողություններին, Ծովահենների հանրապետությունը հռչակվեց 1706 թվականին:
Ծովահենների կառավարությունը ավելի ամրապնդեց իր դիրքերը այն ժամանակ, երբ 1703 և 1706 թվականներին Բահամները հարձակման է ենթարկվել ֆրանկո- իսպանական ռազմածովային ուժերի կողմից: Շատ տեղաբնակներ լքել են կղզին, Բրիտանական կայսրությունը, փաստացի, հրաժարվել է կղզուց:
Նասաու բնակչության մնացած մասը դարձավ անգլիական բանակի կապերներ, իսկ մի մասն էլ անցավ ծովահենների շարքը՝ հարձակվելով պատահական նավերի վրա: 1713 թվականին ավարտվեց Իսպանական ժառանգության համար պատերազմը, որին Անգլիան այլևս չէր մասնակցում: Նախկին օրինական կապերները մնացին անգործ, որի արդյունքում էլ անցան ծովահենների շարքերը:
Այդ ժամանակ ծովահենները դարձան անկախ՝ ստեղծելով իրենց «պետությունը» սեփական «նահանգապետներով»:
Հանրապետության բարձրաստիճան ծովահեններն են մրցակիցներ Բենջամին Հորնիգոլդը և Հենրի Ջենինգսը: Հորնիգոլդը եղել է հայտնի ծովահենների ղեկավար, ինչպիսիք են Էդվարդ Թիչը, Սեմուել Բելլամին և Սթիդ Բոննեթը: Ջենինգսի ենթակայության տակ են գործել Ջեք Ռեքհեմը, Չարլզ Վեյնը, Մերի Ռիդը և Էն Բոննին: Չնայած մրցակցությանը, ծովահենները միավորվեցին և ստեղծեցին, այսպես կոչված, «Թռչող հանցախումբը»: Ավելի ուշ Սև մորուքը Նասաուի բնակիչների կողմից ընտրվել է որպես «Մագիստրատ»՝ հետևելու երկրում «օրինապահությանը»:
Որոշ ժամանակ անց ծովահենները սկսեցին հարձակվել անգլիական ծովուժի վրա: Ծովահենների գործողությունները Անգլիային մեծ վնասներ են հասցրել, այդ պատճառով էլ Բրիտանիան որոշեց արմատախիլ անել ծովահենական վարչակարգը։
Հունվարի 5-ի առավոտյան Նասաուի ավազան ժամանեց ծովագնաց Վուդս Ռոջերսը՝ Անգլիայի թագավոր Գեորգ I-ի հրամանով: Նա խոստացավ ներել բոլոր այն ծովահեններին, ով ինքնակամ վայր կդնի զենքերը: Հորնիգոլդը հանձնեց «Առափնյա եղբայրությանը» և ընդունեց համաներումը, որի արդյունքում դարձավ ամենահայտնի «ծովահեն որսացողը»: Համաներումից հրաժարվեցին միայն Էդվարդ Թիչը, Չարլզ Վեյնը և Կալիկո Ջեքը՝ իրենց սիրուհիներ Մերիի և Էնիի հետ:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
13:10 02-05-2019
Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ ու թոշակառուներ. Փաշինյանը զայրացավ
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am