Պակիստանում ամենագնացն ընկել է ջրհեղեղի հետևանքով վարարած գետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պակիստանում ամենագնացն ընկել է վարարած գետը: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրհեղեղից վարարած գետն ընկնում սպիտակ ամենագնացը, որի վարորդը փորձում էր անցնել դիմացի ափ: Մեքենան գլխիվայր ընկնում է գետը և մի պահ անհետանում պղտոր ջրերում:
Ըստ տեղեկությունների՝ վարորդին և ուղևորին հաջողվել է փրկել: Նրանց օգության են հասել ականատեսները:
ներկայացնում ենք տեսանյութը: