Վրաստանում 67-ամյա հոլանդացի զբոսաշրջիկը սելֆի անելիս ընկել է վարարած գետը
Աջարիայի բարձր լեռնային շրջաններից մեկում փրկարարները որոնում են հոլանդացի զբոսաշրջիկին, հաղորդում է Geirgia Online-ը։
Ըստ տեղեկությունների՝ Մախունցետի շրջանում 67-ամյա տղամարդը գետն է ընկել, երբ փորձել է սելֆի անել։
Մի քանի ժամ է՝ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդացրել է հորդառատ անձրևների պատճառով վարարած գետն ու նրա բարձր մակարդակը։