211652_close_icon
views-count2283 դիտում article-date 17:43 30-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 27-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրանյութի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 34, խարդախության 19, կողոպուտի, յուրացման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 5 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր