6363 դիտում
15:56 30-01-2017
10-ամյա Գրիգոր Օսիպյանը շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր է դարձել
Սույն թվականի հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան, Խաչիկ Գևոնյան՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաև Լևոն Կարապետյանը Լոռիից և Արթուր Կարագյոզյանը` Կոտայքից:
Մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի վերջնական արդյունքների համաձայն՝ «Նարվա» շախմատի դպրոցի սան Գրիգոր Օսիպյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 4-ից 5-րդ հորիզոնականները:
Դասական շախմատի մրցաշարի մինչև 12 տարեկան պատանիների լավագույն շախմատիստ ճանաչվեց «Նարվա»-ի սան 10-ամյա 1-ին կարգային Գրիգոր Օսիպյանը:
Լավագույն պարտիայի մրցանակը բաժին հասավ Վանաձորի ներկայացուցիչ Լևոն Կարապետյանին, իսկ «B» մրցաշարում Արթուր Կարագյոզյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և արժանացավ գումարային մրցանակի:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գրիգոր Օսիպյանը հանդես էր գալիս ոչ իր տարիքային խմբում. նա մասնակցում էր «B» մրցաշարին` խաղալով այնպիսի աշխարհահռչակ գրոսմայստերի կողքին, ինչպիսին Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորտնիկն է, ում միջազգային վարկանիշն արդեն 2581 է:
[b]«Նարվա» շախմատի դպրոցի լրատվական բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
19:53 11-02-2024
Ռադիկ Աբրահամյանը դարձել է Իրանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
1598 դիտում
18:46 10-03-2014
Կարլսենը` արագ շախմատի մրցաշարի հաղթող, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` փոխչեմպիոն
Այս բաժնից
469 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
586 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր