Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 30-ին
1667 թ. – ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
1882 թ. – ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ, 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում (մահ. 1945 թ.):
1896 թ. – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ էին քաշում Զեյթուն գավառից:
1933 թ. – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
1937 թ. – ծնվել է Բորիս Սպասկին, ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն:
1964 թ. – ծնվել է Պետրոս Ղևոնդյանը՝ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.):
1969 թ. – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը:
2001 թ. – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: