122034 դիտում
17:34 29-01-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում․ խաղարկությունը մի իսկական պատուհաս դարձավ բնակիչների համար․ 3 կիլոմետրանոց խցանման պատճառով բժիշկները չկարողացան մոտենալ հիվանդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Վի-Էլ-Վի ընկերության կողմից կազմակերպված խաղարկությունը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։ Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Շիրազի, Մազմանյան և Սիլիկյան փողոցները հատվող խաչմերուկը հիշեցնում է ավտոշուկայի։
Խաղարկության ժամանակ մասնակիցները ավտոմեքենաները կայանել են հենց գլխավոր ճանապարհին, որը ձգվում է մոտ 3 կիլոմետր և սպասում են, թե ով ինչ է շահելու նշված էլեկտրոնիկայի խանութից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանգառում վատացել էր մի երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը, սակայն հավաքվածների տեղեկացմամբ շտապօգնության ավտոմեքենան տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ կանգառին, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերեին հիվանդին, իսկ նրան օգնություն ցուցաբերեցին քաղաքացիները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+