Արգելափակվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունվարի 29-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 03 OU 110 պ/հ (վարորդ՝ Հ. Գ.) և «Toyota Prado» մակնիշի 03 DD 020 պ/հ (վարորդ՝ Ե. Ն.) ավտոմեքենաները։