211652_close_icon
views-count5087 դիտում article-date 16:35 29-01-2017

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Տավուշի մարզի Բերդ -Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները: [/color] Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Տավուշի մարզի Պտղավան-Բագրատաշեն, Սյունիքի մարզի Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը և միջհամայնքային ավտոճանապարհները, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: [/color] *** [color=#CC0000]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/color] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր