Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 28-ին
1820 թ. – Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
1853 թ. – ծնվել է Վլադիմիր Սոլովյովը, ռուս փիլիսոփա, աստվածաբան, բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ (մահ. 1900 թ.):
1955 թ. – ծնվել է Նիկոլա Սարկոզին, 2007-2012թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը:
1985 թ. – աշխարհահռչակ երգիչների կողմից կազմված USA for Africa խումբը ձայնագրեց «We Are the World» երգը:
1986 թ. – վթարի հետևանքով պայթեց ՆԱՍԱ-ին պատկանող «Չելենջեր» ամերիկյան Սփեյս Շաթլը:
1996 թ. – մահացել է Իոսիֆ Բրոդսկին, ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ (ծն. 1940 թ.):
2002 թ. – մահացել է Աստրիդ Լինդգրենը, շվեդ նշանավոր գրող, մանկագիր, արձակագիր և սցենարիստ («Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում», ծն. 1907 թ.):
2011 թ. – ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը: