211652_close_icon

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

views-count2735 դիտում article-date 09:52 21-03-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում բուք է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ – Ալագյազ, Մարալիկ - Լանջիկ, Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի, Քեթիի և Մեղրու լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է : Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր