211652_close_icon
views-count4875 դիտում article-date 18:50 27-01-2017

Ռուսական 300 մլն-անոց կապիտալը ինչո՞ւ պետք է գա Հայաստան, եթե ՌԴ-ում բիզնեսն ավելի ձեռնտու է. Վահագն Խաչատրյան

Գնում ենք Ռուսաստան, խոսում ենք 300 մլն դոլարանոց հիմնադրամի մասին, բայց ինչո՞ւ պետք է ռուսական կապիտալը գա Հայաստան, ո՞րն է առավելությունը: Ռուսաստանում եկամտահարկը 13% է, ՀՀ-ում՝ 26%, Ռուսաստանում ԱԱՀ-ն 18% է, ՀՀ-ում՝ 20%, Ռուսաստանում իրենց ռուբլին ավելի արժեզրկվեց, քան մեր դրամը: Այսինքն՝ պարզվում է, որ Ռուսաստանում բիզնես անելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում: Նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: «Կապիտալը գնում է այնտեղ, որտեղ կան ցածր հարկեր, խելամիտ օրենքներ, խաղաղություն, ասել է Ադամ Սմիթը»,- հիշեցրեց Խաչատրյանը, հավելելով, որ ներդրումների մասին խոսելիս, նախ և առաջ՝ պետք է մեր առավելությունները գնահատենք: «Այն, ինչ հիմա արձանագրվում է՝ 0.5 % աճ, բոլորս գիտեինք, գիտեինք նաև, որ նախկինում ՀՀ-ում ներկայացվող տնտեսական աճը՝ 3.2 %, չկար»,- ասաց նա՝ շարունակելով. «Հիմա այս զրոյական տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ չենք ուզում շատ ավելի ազնիվ գտնվել և ասել՝ գիտե՞ք ինչ կա, մեզ մոտ՝ գյուղատնտեսությունում, ըստ էության, խայտառակ վիճակ է, շինարարության մեջ նույն վիճակն է, և մենք ճշգրտված մոտեցումներ դեռևս չունենք՝ ռազմավարական առումով»:

Նմանատիպ նյութեր