211652_close_icon
views-count2641 դիտում article-date 17:15 27-01-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները: [/color] Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում առկա է մառախուղ: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/color]

Նմանատիպ նյութեր