Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 27-ին
1832 թ. – ծնվել է Լուիս Քերոլը, անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը (մահ. 1898 թ.:)
1899 թ. – ծնվել է Արարատ Ղարիբյանը, հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1977 թ.):
1918 թ. – Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1919 թ. – ծնվել է Ռոս Բաղդասարյանը, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ.):
1939 թ. – ծնվել է Տիգրան Մանսուրյանը, հայ ճանաչված երգահան, հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր:
1973 թ. – Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
2010 թ. – մահացել է Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, ամերիկացի գրող (ծն. 1919 թ.):
2010 թ. – հիմնադրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը: