Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 26-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 7 շենքի բնակարանի վատառողջ բնակչին 5 հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 26-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վշտունու փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչն ընկել է հատակին, շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: