211652_close_icon
views-count1731 դիտում article-date 21:51 26-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 3-ական դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, դրամանենգության 2, կողոպուտի, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր