ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը:
Նիստը վարում է Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսօր հայտնի կդառնա կուսակցության նախընտրական շտաբի պետի անունը:
Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը:
Խորհրդի նիստի ընթացքում կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները: