Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ ապահովել
Կառավարության հերթական նիստին Կարեն Կարապետյանն ասաց, որ հունվարի 24-ին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվել է հնարավոր է դարձել Ռուսաստանի դաշնության քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը:
Վարչապետը կոչ արեց Ազգային անվտանգության ծառայությանը հարցի տեխնիկական լուծումները ապահովել մինչև մարտի 1-ը, որ դրանից հետո տեղի ունենա միայն ներքին անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան:
«Հանձնարարում եմ՝ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ»,- ասաց նա՝ հանձնարարելով մարտի 15-ին կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն, այնուհետև ուղղելով իրեն ասաց, որ մարտի 15-ը շատ է, և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին մինչև մարտի մեկը ժամանակ նախանշեց: