211652_close_icon
views-count1606 դիտում article-date 13:40 26-01-2017

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է, սակայն ուժեղ քամին և ձյան տեղումները շարունակվում են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Երկկողմանի բացվել է Վարդենյաց լեռնանցքը, սակայն ուժեղ քամին և ձյան տեղումները շարունակվում են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր