211652_close_icon
views-count36314 դիտում article-date 13:49 26-01-2017

ՕՐՎԱ ԿԱԴՐ. տեղացած ձյունը ճերմակեցրել է Երևանի ճանապարհային ոստիկանության «տուգանային հրապարակը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվում այն ավտոմեքենաները, որոնց վարորդները չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց մոտ չեն ունենում վարորդական իրավունքի վկայական, մեքենաները վարում են ոչ սթափ, համարանիշները լինում են փոփոխված և այլն։ Այդ բոլոր ավտոմեքենաների օրինախախտ վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաները մնում են «տուգանային հրապարակում»։ Այսօր՝ հունվարի 26-ին, տեղացած առատ ձյունը «իր գիրկն էր առել» «տուգանային հրապարակում» եղած թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները, խորհրդային արտադրության ու իր դարն ապրած այն ավտոմեքենաները նաև, որոնք «գաի պլաշչադկայում» են գտնվում 50 տարուց ավելի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր