211652_close_icon

Կոտայքում պարեկները շարունակում են տուգանային հրապարակը լցնել մարզում հայտնի պաշտոնյաների ու օլիգարխների օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով. Հանրապետությունում Կոտայքի պարեկները զիջում են միայն Երևանի գնդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22067 դիտում article-date 13:38 21-03-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ վերջին 1 տարվա ընթացքում իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքներում հայտնաբերել են մեծ քանակի ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, մգացված ապակիներով, փոխարինված համարանիշերով, վարելու ընթացքում հեռախոսով խոսող և այլ օրինախախտ վարորդների: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի պարեկները զիջում են միայն ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկներին, իսկ առաջընթաց են արձանագրել Կոտայքի պարեկները նաև հանցագործությունների կանխման ու նախականխման ուղղությամբ: 

Հիմնականում գիշերային ժամերին Կոտայքի պարեկները հայտնաբերել ու վնասազերծել են գողություն կատարողների, այդ թվում՝ ավտոմեքենաների, խանութների, բնակարանների: 

Կոտայքում նաև պարեկները կարողացել են հայտնաբերել ու վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչների, տեղական չինովնիկներկ, մարզում հայտնի օլիգարխների վարորդների նկատմամբ: 
 
Վարչական պատասխանատվությունից չեն խուսափել նաև այն օրինախախտ վարորդնրը, ովքեր զրկված լինելով տրանսպորային միջոցներ վարելու իրավունքից, ավտոմեքենա են վարել, այդ թվում՝ օրինախախտների մեջ են մտնում ուժային կառույցների պաշտոնյաներ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 17-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes C500» մակնիշի «11 DQ 111» համարանիշի վարորդը այն վարում է՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:
 
Տեղում գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի գլխավորությամբ ճշտվում է՝ որ ուղղությամբ է երթևեկում կասկածելի ավտոմեքենան ու 2-րդ վաշտի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերում են այն: 
Տեղում պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
 
Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Ե.-ն, ավտոմեքենայով տեղափոխվում է ՊԾ Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք: 
 
Կոտայքի մարզի պարեկները օրեր առաջ հերթական օպերատիվ տեղեկություններով հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Range Rover» մակնիշի ավտոմեքենա, որը, պարզվել է, գտնվելիս է եղել հետախուզման մեջ:
 
Նշված ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամայ Անդրանիկ Խ.-ն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր