4639 դիտում
12:30 26-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը բարձրացավ 2-րդ տեղ
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացավ Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լևոն Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/25/1056963/]կարողացավ[/url] 28 քայլում պարտության մատնել Ռիչարդ Ռապորտին: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն հաղթեց Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ Սերգեյ Կարյակինը ուժեղ գտնվեց Դմիտրի Անդրեյկինից: Հարիկրիշնա – Կարլսեն, վան Վելի – Գիրի, Ադհիբան – Նեպոմնյաշչի և Էլյանով – Վեյ Յի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
10-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Պավել Էլյանովն ու Վեյ Յին վաստակել են 6-ական միավոր և կիսում են 2-6-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արոնյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Ռադոսլավ Վոյտաշեկը:
Նմանատիպ նյութեր
6139 դիտում
20:22 28-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ և վերջին տուրից առաջ 2-րդ տեղ բարձրացավ
5838 դիտում
20:58 19-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը սևերով հաղթեց առաջատարին
3758 դիտում
15:21 21-01-2017
Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը շարունակում է առաջատարների թվում մնալ
Այս բաժնից
2785 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3313 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3118 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»