Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ և վերջին տուրից առաջ 2-րդ տեղ բարձրացավ
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի նախավերջին` 12-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հոլանդացի Լյուկ վան Վելիին: Արոնյանը բավական տպավորիչ գրոհ ձեռնարկեց, որը 36-րդ քայլում ավարտվեց մրցակցի պարտությամբ:
Սա հայ շախմատիստի 4-րդ հաղթանակն էր մրցաշարում, որից հետո Արոնյանը վաստակեց 7,5 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Նույնքան միավոր ունի չինացի Վեյը, որը ոչ-ոքի խաղաց առաջատարի` Ուեսլի Սոյի հետ, որն ունի 8 միավոր:
Մյուս պարտիաները դեռ շարունակվում են: