6176 դիտում
15:14 26-01-2017
Ներկայումս կան 44 պետություններ, որոնք ելք չունեն դեպի բաց ծով
Դեռևս Ադամ Սմիթ իր «Ազգերի հարստություն» աշխատության մեջ նշում էր, որ երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը դեպի ծով ելք ունենալն էր, որն ապահովում էր առևտրաշրջանառության իրականացումը: Ժամանակի ընթացքում ցամաքային տրանսպորտի զարգացումը նպաստեց, որ դեպի ծով ելք չունեցող պետությունների կախվածությունը ելք ունեցողներից կրճատվի:
Սակայն, ծովային բեռնափոխադրումները շարունակեցին մեծ դերակատարում ունենալ: Սակայն ռազմական բախումների պատճառով, այդ երկրները կարող են խնդիրներ ունենալ դեպի ծով ելք ունենալու հետ:
Համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն ելք ունենալու դեպի բաց ծով: Այդ իրավունքը իրականացվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերով և պայմանագրերով:
Դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են ունենալ նավեր՝ իրենց դրոշներով, որոնք կարող են տեղակայված լինել այլ պետությունների նավահանգիստներում (օրինակ՝ Չեխիայի նավերը կայանված են Լեհաստանի Շեցին նավահանգստում)։
Բաց ծովում այդ պետությունները ունեն բոլոր հավասար իրավունքները: Նրանք ունեն նավագնացության, ձկնորսության, թռչող սարքերի թռիչքների և այլ իրավունքներ:
Ներկայումս կան 44 պետություններ, որոնք ելք չունեն դեպի բաց ծով: Ամենաշատ պետությունները գտնվում են Աֆրիկայում (16 պետություն) և Եվրոպայում (14 պետություն): Ասիայում 12 պետություններ ելք չունեն դեպի բաց ծով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 2:
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
23:39 06-11-2014
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am