211652_close_icon
views-count21945 դիտում article-date 22:10 25-01-2017

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքը փակ է: Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են: [/color] Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ: Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Գորիս հատվածի 170-260-րդ կմ-երին և Քաջարան-Մեղրի հատվածի 327-370-րդ կմ-երին առկա են տեղումներ՝ ձյան տեսքով: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր