211652_close_icon
views-count2957 դիտում article-date 21:42 25-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 24-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 15, խարդախության 4, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, կողոպուտի, գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր