ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Զեկույցով հանդես է եկել մարզի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանը՝ ներկայացնելով նախորդ տարում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել նաև խորհրդակցությանը ներկա իրավապահ համակարգի մյուս կառույցների ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ: