211652_close_icon
views-count2599 դիտում article-date 09:30 25-01-2017

ՀՀ որոշ հատվածներում առկա է մառախուղ, ավտոճանապարհներին՝ մերկասառույց. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց: Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր