211652_close_icon
views-count2276 դիտում article-date 09:44 23-01-2017

Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ, որոշ ավտոճանապարհներին՝ մերկասառույց. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր