Իտալիայում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ
Իտալիայի Աբրուցո բնակավայրի լեռնային գոտում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով կա 6 զոհ:
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերի՝ շտապօգնության ոուղղաթիռի անձնակազմի և բուժբրիգադի անդամների մարմինները հայտնաբերվել են ուղղաթիռից հեռու՝ տարբեր վայրերում:
Նախնական վարկածի համաձայն՝ ուղղաթիռնընկել է 500 մետր բարձրությունից:
Նշենք, որ շտապօգնության ուղղաթիռտը օգնության էր մեկնում լեռնային գոտում ձյան առատ տեղումներից տուժած բնակիչներին: