Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 24-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 9-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1954 թ. ծնված Ս. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 13.49-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 143 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները 1940 թ. ծնված Լ. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։