Գայանե Սողոմոնյանը և իր որդին դադարեցրել են անդամակցությունը ՀՀԿ-ին
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին:
Նշենք, որ Գ. Սողոմոնյանի ամուսինը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է, ով օրերս հայտարարել է, որ միանում է Գագիկ Ծառուկյանի ձևավորած դաշինքին և կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։
ՀՀԿ-ին անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմում է ներկայացրել նաև Գայանե Սողոմոնյանի և Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը:
[b]Գայանե Սողոմոնյանը՝ աշխարհահռչակ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ
[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0399344001485262592468214.jpg[/img]