Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 24-ին
1705 թ. – ծնվել է Ֆարինելլին, իտալացի նշանավոր օպերային երգիչ (մահ. 1782 թ.):
1776 թ. – ծնվել է Էռնստ Հոֆմանը, ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող (մահ. 1822 թ.):
1848 թ. – ԱՄՆ-ում սկսվեց Կալիֆոռնիական «ոսկու տենդը», երբ հայտնաբերվեց ոսկու առաջին կտորը:
1924 թ. – ծնվել է Պարույր Սևակը, հայ մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ (մահ. 1971 թ.):
1924 թ. – սկսվեցին առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:
1953 թ. – ծնվել է Յուրի Բաշմետը, ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր:
1958 թ. – ծնվել է Հովիկ Աբրահամյանը, հայ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ վարչապետ:
1984 թ. – թողարկվեց առաջին Էփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:
2011 թ. – Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործության` պայթյունի հետևանքով մահացավ 35 մարդ, մոտ 180-ը վիրավորվեցին: