211652_close_icon
views-count86967 դիտում article-date 12:55 24-01-2017

Խոշոր չափի հափշտակություն՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառից. այն տեսանկարահանվել է տեսախցիկներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակությունը տևել է մի քանի րոպե և այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 250 հազար դրամ, իսկ այն պատկանում է Երևանի բնակիչ, 48-ամյա Սուրեն Եղիազարյանին։ Երեկ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Թազայանի կողմից հետաքննություն է սկսվել։ Ոստիկանները պատճենահանել և իրենց հետ տարել են տեսախցիկում արձանագրվածը, որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ոսկյա զարդերի հափշտակությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր