211652_close_icon
views-count3292 դիտում article-date 12:51 24-01-2017

Չինաստանում 6 մլն տարեկան ջրասամույրի մեծ գանգ են գտել

Գիտնականների միջազգային խումբը Չինաստանի Յունան նահանգում պեղումների ժամանակ հայտնաբերել է մեծ գանգ, որը պատկանում է նախկինում անհայտ հսկայական ջրասամույրների դասին։ Այդ մասին գրում է Journal of Systematic Palaeontology ամսագիրը։ 21 սմ երկարություն ունեցող գանգը կարծրացման արդյունքում մի քանի մասերի է բաժանվել, ինչի վերականգնման համար հնագետները համակարգչային տոմոգրաֆիա են կատարել և կիրառել հատուկ ծրագրային ապահովում։ Իրականացված աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կենդանու իրական մարմնի երկարությունը կազմել է 2 մետր, իսկ քաշը՝ 50 կգ։ Անհայտ է մնում, սակայն, թե ինչն է պատճառ դարձել նման չափսերի։ Ենթադրվում է, որ նախապատմական ջրասամույրը էվոլյուցիայի արդյունքում է ձեռք բերել այդ չափսերը։

Նմանատիպ նյութեր