211652_close_icon
views-count3259 դիտում article-date 20:23 25-11-2021

Փաշինյանը փոխարենը 1 գրամ ազգային արժանապատվություն ունենա, փորձում է քծնել թուրքերին. Նաիրի Հոխիկյան. News.am

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժման» հավաքը, հայտնում է news.am-ը։

Շարժման առաջնորդներից Նաիրի Հոխիկյանը իր ելույթում նախ հիշեց, որ այսօր՝ նոյեմբերի 25–ին, ծնվել է Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

«Մոնթեի շնորհիվ արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամու կողմից չգրավվեց ոչ միայն Արցախի Մարտունին, այլեւ ազատագրվեց Քարվաճառը։ 2020թ.–ի նոյեմբերի 25–ին, հենց այս օրը, փաշինյանական ռեժիմի թեթեւ ձեռքով, գործարքով, առանց կռվի թշնամուն հանձնվեց Քարվաճառը, ամոթ»,– հայտարարեց Նաիրի Հոխիկյանը  եւ նրան միացան հավաքի մասնակիցներն ու վանկարկեցին՝ «ամոթ»։

Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Տավուշի մարզում զոհված զինծառայողի հիշատակը։

Նաիրի Հոխիկյանն ասաց, թե այսօր տեղեկություն են ստացել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է երրորդ երկրներին, այդ թվում Ռուսաստանին, որպեսզի օգնեն, որ «փաշինյանական» ռեժիմը կապի մեջ մտնի Թուրքիայի իշխանությունների հետ։

«Այդ մասին չթաքցրեց անգամ Ռուսաստանի իշխանությունը։ Սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ հայրենիքի գիտակցություն չունեն, Թուրքիան ամեն կերպ զինում է Ադրբեջանին, Թուրքիան շրջապատում  է Հայաստանը՝ տնտեսապես ու ռազմական առումով, իսկ այս մարդը փոխարենը մեկ գրամ ազգային արժանապատվություն ունենա, փորձում է  քծնել թուրքերին»,– ասաց Նաիրի Հոխիկյանը։

Ապա «Ազատագրական շարժման» առաջնորդը հայտարարեց իրենց նպատակները, որոնցից առաջինը դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթղթի ստորագրումը կանխելն է։
«Կառավարությունը պետք է հրապարակային ասի, թե ինչ է քննարկում թշնամու հետ։ Թույլ չտալ որեւէ միջանցքի կամ ճանապարհի գոյությունը, որը կանցնի ՀՀ տարածքով, եւ Ադրբեջանը կմիացնի Նախիջեւանին։ Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին պահել, սադրիչ գործողություններ իրականցնել Հայաստանի նկատմամբ, համաձա՞յն եք, որ նույնիսկ ճանապարհի անվան տակ ադրբեջանցիները անցնեն մեր երկրով, համաձա՞յն եք գլուխներդ կախել ադրբեջանցիներ առաջ մեր երկրի տարածքով, Նիկոլը մեզ դրան է տանում, որովհետեւ ինքը գլուխ է կախում Ադրբեջանի առաջ»,– հայտարարեց Նաիրի Հոխիկյանը։

Նրա խոսքով, եթե այս իշխանությունները չկատարեն այդ պահանջները, ապա նրանք նրանք այլեւս չպետք է իշխանություն լինեն։

Նմանատիպ նյութեր