211652_close_icon
views-count1699 դիտում article-date 23:16 20-01-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 20-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի (6-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1956 թ. ծնված Կ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 20-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էստոնական փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Թ. Լ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 20-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացուն ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1950 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր