211652_close_icon
views-count3527 դիտում article-date 18:32 20-01-2017

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարեւորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ  այդ ուղղությամբ երկու երկրների  քայլերը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Ղազախստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից առաջարկված «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակն է արմատախիլ անել աշխարհում առկա պատերազմները: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար մեծ է Ղազախստանի ներդրումը խաղաղության վերահաստատման գործում՝ Հարավային Կովկասում այսօր առկա ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության մրցավազքը բացառելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը իր հերթին ափսոսանք է հայտնել տարեսկզբից սահմանում տիրող լարվածության հետեւանքով տեղի ունեցած կորուստների համար եւ եւս մեկ անգամ վերահաստատել Ղազախստանի դիրքորոշումը՝ կարգավորել հակամարտությունը միայն բանակցային ճանապարհով: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային համագործակցության խնդիրներին, ԵԽԽՎ առաջիկա ձմեռային նստաշրջանին, ԵԽԽՎ-ի աշխատանքների առանձնահատկություններին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր