Ոստիկանությունը բացահայտել է առեղծվածային սպանությունը. կասկածյալը մատնացույց է արել, թե որտեղ է նետել 27-ամյա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գլխավոր վարչություն կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ,  44-ամյա Գարեգին Եղիազարյանին: 
Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևանի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Արզումանյանին սպանելու մեջ:
 Այս տարվա հունվարի 13-ին սպանված Ք. Արզումանյանի  մտերիմը ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Բագրատունյաց փողոցից Ք. Արզումանյանը նստել է անհայտ տաքսի ավտոմեքենան և այլևս տուն չի վերադարձել:
 Արդեն հունվարի 17-ին հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի  /սպանություն/ հատկանիշով: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ, երբ հայտնաբերել են կասկածյալ Գ. Եղիազարյանին, վերջինս ոստիկաններին հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը, որը Արարատի մարզի Սևակավան գյուղի վարչական տարածքի սկզբնամասում է  եղել՝ ձորակի լանջին:
Մանրամասները՝ քիչ ուշ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                        
            


